Հայերեն   English   Русский  

Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Անգելոս Սիրիգոսը Անկարայի գործողությունները որակել է օկուպացիա


  
դիտումներ: 124

Հունաստանում ուշադրությամբ հետևում են Սիրիայի Թուրքիայի կողմից սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, որն ուղղված է տեղի քուրդ զինյալների դեմ։

Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Անգելոս Սիրիգոսը, հունական հեռուստաեթերով դատապարտելով Թուրքիայի ներխուժումը Սիրիա, Անկարայի գործողությունները որակել է որպես օկուպացիա և միջազգային իրավունքի խախտում։

Քաղաքական գործիչը նշել է, որ ինչպես Հունաստանը, այնպես էլ Ֆրանսիան, մեծապես անհանգստացած է Թուրքիայի գործողություններից։

Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ եթե Թուրքիան անցնի թույլատրելի սահմանը, ապա Վաշինգտոնը կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: