Հայերեն   English   Русский  

​Թուրքերն ուզում են կռվել. Թրամփ


  
դիտումներ: 70

Ամերիկյան կողմը փորձել է կանգնեցնել թուրքերին, որոնք այժմ գրոհում են քրդերի վրա Սիրիայում, բայց Թուրքիան ուզում է կռվել: Ինչպես տեղեկացնում է REGNUM գործակալությունը, այդ մասին հայտնել է լրագրողներին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Սիրիայում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի կապակցությամբ Թրամփը հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գործողությունների և առհասարակ նրա արտաքին քաղաքականության դատապարտմամբ. «Ես փորձել եմ կանգնեցնել նրան բառացիորեն նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին օրվանից, բայց նրանք ուզում են կռվել»:

Հիշեցնենք, որ Էրդողանը դեռ աշնան սկզբից խոստանում էր, որ ռազմական գործողություն կսկսի Սիրիայի հյուսիս-արևելքում, եթե ԱՄՆ-ն անվտանգություն չապահովի այդ շրջանում մինչև սեպտեմբերի վերջը: Եվ ահա թուրքերը սկսեցին «Խաղաղության ակունք» գործողությունը քրդերի դեմ: Իսկ Թրամփը սպառնաց ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե քրդեր զոհվեն:






Մեկնաբանություններ - 1

agob.k     10.10.2019 ameriqan turkeren aveli martasban yn u anparoyaqa jmoranak vor kisnjr hortorej turkin vor qibros huGen aha 45.dari a inj arin nuyn bes ays or kurderun
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: