Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդների միջազգային ասոցիացիայի ղեկավար մարմնում Հայաստանի ներկայացուցիչը դիտորդի կարգավիճակ է ստացել


  
դիտումներ: 357

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի (AICESIS) գլխավոր ասամբլեայի ժամանակ քիչ առաջ տեղի ունեցած քվեարկության արդյունքում ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցիչը` ի դեմս պատվիրակության անդամ Գագիկ Եգանյանի, ստացել է դիտորդի կարգավիճակ կառույցի ղեկավար մարմնում:

Այս մասին տեղեկանում ենք Հանրային խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-11-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի է ունենում Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեան, որին մասնակցում են նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը, Գագիկ Եգանյանը և Հարություն Մեսրոբյանը:

Հանրային խորհուրդը միջազգային ասոցիացիային անդամակցում է 2010 թվականից: Կառույցում ներգրավված է ավելի քան 75 երկիր:

Նշենք, որ ներկայումս նույնանման խորհուրդներ տարբեր գործառույթներով գործում են աշխարհի շուրջ 80 երկրներում՝ ինչպես Եվրոպայում (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիս, Հունաստան և այլն), Աֆրիկայում (Ալժիր, Մարոկկո, Թունիս, Նիգերիա, Կամերուն, Կոնգո և այլն), Ասիայում (Իսրայել, Վիետնամ, Հարավային Կորեա և այլն), Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, այնպես էլ տարբեր մայրցամաքներում գտնվող այնպիսի խոշոր պետություններում, ինչպիսիք են Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը:

Միջազգային համագործակցության շրջանակներում Հանրային խորհուրդը ասոցիացիայի մի շարք երկրների հետ (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հունաստան, Պորտուգալիա) ստորագրել է երկկողմ համագործակցության պայմանագրեր:

Միջազգային ասոցիացիայի շրջանակներում գործում է նաև Ֆրանկոֆոնյան երկրների միություն (UCESIF), որին նույնպես 2015 թվականից անդամակցում է ՀՀ Հանրային խորհուրդը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: