Հայերեն   English   Русский  

Վթարի դեպքում՝ վարորդները կարող են նաև էլեկտրոնային եղանակով լրացնել համաձայնեցված հայտարարագիրը


  
դիտումներ: 39

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել «Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը հաստատելու մասին» որոշման մեջ: Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով նշեց, որ այս փոփոխությունը պայմանավորված է ԱՊՊԱ համակարգում ապահովագրական պատահարի մասնակից ավտոմեքենայի վարորդների կողմից թղթային եղանակով լրացվող համաձայնեցված հայտարարագիրը նաև էլեկտրոնային եղանակով լրացնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:

Այն իրականացվում է ԱՊՊԱ համակարգի էլեկտրոնայնացման և ԱՊՊԱ ոլորտում Միասնական պատուհան համակարգի ներդրման գործընթացների շրջանակներում։ Արդյունքում՝ պարզ և փոքր գույքային վնասներով ավտովթարների ժամանակ էապես կբարձրանա վարորդների հարմարավետությունը՝ պատահարն առավել արագ և մատչելի ինքնուրույն ձևակերպելու, ինչպես նաև վթարի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասն արագ վերականգնելու համար:

«Տրամաբանությունը պարզ է, կօգտագործվի մի հավելվածներ, որոնք կբավարարեն այն պահանջներին, որոնք կսահմանվեն բյուրոյի կողմից»,-ասաց Ջանջուղազյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: