Հայերեն   English   Русский  

30 մլն դրամ հատկացվեց վարչապետի աշխատակազմին՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության 45 հաղթողներին պարգևատրելու համար


  
դիտումներ: 42

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից 30 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողներին տրամադրելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում անցկացվել է «Մեր ժամանակի հերոսը» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը։ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողների թիվը 45-ն է:

Մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, որոնք քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: