Հայերեն   English   Русский  

«Խաղաղությունն ազգերի սեփականությունն է». Վահե Էնֆիաջյանը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները


  
դիտումներ: 163

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում:

«Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները՝ Սիրիայի հյուսիս-արևելքում, մեծ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը: Ռազմական գործողությունները խաղաղ բնակչության դեմ պարզապես դատապարտելի է, ողջ գիշեր էթնիկ սպանդ է իրականացվել հայերի հիմնադրած՝ Քամիշլոյում, սա ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ ոտնձգություն է: Խաղաղ բնակչությունը դարձել է անմարդկային վայրագությունների զոհ, զանգվածային կերպով խախտվում է մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը: Ուժով անհնար է խաղաղություն պահպանել: Ցավոք ներկայումս խաղաղությունը պարտադրելու գործողություն է, կարևոր է ունենալ ներքին ուժ հասկանալու, որ խաղաղության հասնում են այն դեպքում, երբ կարողանում են այն պարտադրել: Դատապարտում եմ ցանկացած ագրեսիա, պատերազմ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի է՛լ ավելի ապակայունացմանը:

Իբրև բարձրագույն իրավունք, մարդիկ խաղաղություն են պահանջում: Խաղաղության գաղափարն աշխարհի բոլոր ազգերի սեփականությունն է»,-ասված է հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: