Հայերեն   English   Русский  

Թուրքիայի սկսած ռազմական օպերացիայի միջազգային արձագանքները


  
դիտումներ: 246

Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի ռազմական օպերացիայի մեկնարկին հաջորդեցին բազմաթիվ դատապարտող հայտարություններ և ռազմագործողությունը դադարեցնելու կոչեր աշխարհի տարբեր կողմերից:

«Խաղաղության ակունք» կոչվող ռազմագործողության մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իրազեկել է ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին:Եփրատի արևելքում գտնվող զինյալ քրդերի դեմ ուղղված ռազմական օպերացիայի միջազգային արձագանքները՝ ստորև.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ.

«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներխուժել է Սիրիա: Միացյալ Նահանգները չի աջակցում այդ հարձակմանը և փոխանցել է Թուրքիային, որ այդ օպերացիան վատ գաղափար է»:

ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարով

«Ռուսաստանը չի ներքաշվելու Թուրքիայի և Սիրիայի հակամարտության մեջ: Ռուսաստանը Սիրիայում է բոլորովին այլ պատճառներով»:

Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Ամելի դե Մոնշալին

«Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան Թուրքիային քննադատող համատեղ հայտարարություն են պատրաստում»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաաս

«Թուրքիայի ռազմագործողությունը նոր հումանիտար աղետի և փախստականների ալիքի պատճառ կարող է դառնալ: Կոչ ենք անում Թուրքիային վերջ տալ այդ օպերացիային և անվտանգային շահերը խաղաղ ճանապարհով ապահովել»:

Հոլանդիա արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկ

«Հոլանդիան դատապարտում է Թուրքիային: Թուրքիան պետք է հետ դառնա այդ ուղուց»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

«Մեր դաշնակից Թուրքիան անվտանգային մտահոգություններ ունի: Ենթարկվում է ահաբեկչական սոսկալի հարձակումերի և միլիոնավոր սիրիացի փախստականների համար դարձել է ապաստան: Հարկ է խուսափել տարածաշրջանն ապակայունացնելուց և լարվածությունն ավելացնելուց: Հույս ունենք, որ Թուրքիան իրականացրած օպերացիան կլինի համաչափ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: