Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել համատեղ հայտարարություն ընդունել Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ


  
դիտումներ: 281

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հինգշաբթի դռնփակ նիստի ընթացքում տարաձայնությունների պատճառով չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ:

Ըստ աղբյուրի՝ հայտարարության ընդունմանը դեմ են արտահայտվել ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Պատճառն այն է, որ փաստաթղթում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ նշվել է «քննադատություն» բառը:

ՄԱԿ-ում եվրոպական մի շարք երկրների մշտական ներկայացուցիչները հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել՝ Անկարային կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում:

Ամերիկյան կողմն ավելի մեղմ դիրք է գրավել և հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում Թուրքիայի քայլը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ ասել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն:

Նշենք, որ հինգշաբթի տեղի է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ՝ Եվրոպայի խորհրդի հինգ անդամների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Բելգիայի նախաձեռնությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: