Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամ հանդես է եկել Սիրիայում Թուրքիայի գործողության դեմ


  
դիտումներ: 144

ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրգեն Շուլցը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում: Նա հանդես է եկել ՄԱԿ-ի գրասենյակում Անվտանգության խորհրդի հինգ երկրների անունից:

Ինչպես հաղորդում է REGNUM գործակալությունը, Շուլցի ելույթին նախորդել են ՄԱԿ-ի ԱԽ-ի երկրների փակ խորհրդակցությունները: Գերմանացի դիվանագետն արտահայտել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի և Լեհաստանի դիրքորոշումները, համերաշխություն է արտահայտել նաև Էստոնիան:

Նշված երկրները կարծում են, որ «Խաղաղության ակունք» գործողությունը չի օգնի Թուրքիային լուծելու անվտանգության խնդիրը: Ավելին, ներխուժումը Սիրիա անկայունացնելու է տարածաշրջանը, տառապանք է պատճառելու բնակչությանը և փախստականների նոր հոսք է առաջացնելու:

Շուլցը զգուշացրել է նաև, որ Անկարայի գործողությունները կարող են ի չիք դարձնել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ձեռքբերումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: