Հայերեն   English   Русский  

ԵՄ նոր կանոնները կենցաղային տեխնիկան ավելի էներգաարդյունավետ և կայուն են դարձնում


  
դիտումներ: 445

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է նոր էկոձևավորման միջոցառումներ այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են՝ սառնարանները, լվացքի մեքենաները, աման լվացող մեքենաները և հեռուստացույցները:



Դա արվել է Եվրոպայի ածխածնի հետքը նվազեցնելու և եվրոպացի սպառողների համար էներգետիկ վճարների կրճատման ուղղությամբ շարունակական ջանքերի համատեքստում:
Առաջին անգամ այդ միջոցառումները վերանորոգելիության և վերամշակելիության պահանջներ են ներառում՝ նպաստելով շրջանաձև տնտեսության նպատակներին՝ օգտագործման ժամկետի տևողության երկարացման, տեխնիկական սպասարկման, վերօգտագործման, արդիականացման, վերամշակելիության և տեխնիկական թափոնների ոչնչացման հաշվին:
Հանձնաժողովի գնահատմամբ, այս միջոցառումները՝ մարտի 11-ին հաստատված էներգետիկ պիտակների հետ մեկտեղ, մինչև 2030 թվականը տարեկան կտրվածքով 167 ՏՎտ-ժ ընդհանուր ծավալով էներգախնայողություն կապահովեն:
Սա համարժեք է Դանիայի տարեկան էներգասպառմանը, ինչպես նաև համապատասխանում է ավելի քան 46 միլիոն տոննա ածխաթթու գազի կրճատմանը: Այս միջոցառումների շնորհիվ եվրոպական տնային տնտեսությունները միջին հաշվով կարող են խնայել տարեկան 150 եվրո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: