Հայերեն   English   Русский  

​Հայաստան. գիտական աստիճանների համապատասխանեցում եվրոպական չափանիշներին


  
դիտումներ: 628

Հոկտեմբերի 17-ից 18-ը Խորվաթիայից և Ռումինիայից ժամանած փորձագետները Հայաստանում կանցկացնեն աշխատաժողով՝ գիտական աստիճանների և դրանք եվրոպական չափանիշների հետ համապատասխանեցնելու վերաբերյալ:

Միջոցառման նպատակը Զալցբուրգի տասը հիմնարար սկզբունքների և առաջարկությունների, ինչպես նաև Որակավորումների եվրոպական շրջանակի համատեքստում գիտական աստիճանների ճանաչման և համապատասխան օրենսդրության հետ համաձայնեցման ուղիների վերաբերյալ փորձով ու գիտելիքներով փոխանակվելն է:

Աշխատաժողովին կմասնակցեն երկրի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մի շարք համալսարանների, Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտական աստիճաններ շնորհելու մասնագիտական խորհուրդների ներկայացուցիչներ և ասպիրանտներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: