Հայերեն   English   Русский  

Իսպանիան կհանի իր Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիայից, եթե թուրքերը չդադարեցնեն Սիրիայի ներխուժումը


  
դիտումներ: 292

Իսպանիան մեծապես անհանգստացած է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության առնչությամբ։

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հանդես է եկել հայտարարությամբ, առ այն, որ, եթե Թուրքիան շարունակի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում, ապա պաշտոնական Մադրիդն Ադանա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազայից դուրս կբերի իր Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։


«Մեր կառավարության դիրքորոշումը պարզ է։ Մենք միշտ խաղաղության կողմակից ենք։ Այդ հարցը ՆԱՏՕ-ում քննարկելու համար օրակարգ ենք բերելու։ ՆԱՏՕ-ին կներկայացնենք առաքելությունը վերանայելու հարցը, եթե պատերազմի վտանգ լինի։։

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: