Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ հավաք՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրով բողոքի ակցիա


  
դիտումներ: 542

Հոկտեմբերի 11-ին, ժամը 14։00-ին, Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց ( ք. Երևան, Վ. Սարգսյան 2), տեղի ունեցավ հավաք՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրով բողոքի ակցիա՝ ընդդեմ Բրիտանիայի Միացյալ Թագավորության կառավարության և ՀՀ կառավարության դիրքորոշման։

Բողոքի ակցիան նախաձեռնել էր "Համահայկական Ազգային Համաձայնություն" նախաձեռնությունը։

Բողոքի ակցիան սկսվեց Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանության դիմաց և շարունակվեց ՀՀ կառավարության մոտ (Հանրապետության հրապարակ) ժամը 17։00-ին։
"Համահայկական Ազգային Համաձայնության" կողմից Միացյալ Թագավորության դեսպանությանը հանձնվեց բողոքի նոտա՝ ուղղված ՄԹ պառլամենտին, ինչպես նաև բողոքի նոտա հանձնվեց ՀՀ կառավարությանը։

Ձեզ ենք ուղարկում Բրիտանիայի ՄԹ պառլամենտին ուղղված քաղաքական նոտան՝ հայերեն և անգլերեն տարբերակներով, ինչպես նաև ՀՀ կառավարությանն ուղղված քաղաքական նոտան (3 փաստաթուղթ և 3 նկարներ՝ մեկը մեր ԼՕԳՈՆ, երկուսը՝ ակցիայի ընթացքում)։

Բրիտանիայի ՄԹ պառլամենտին ուղղված քաղաքական նոտայի տեքստը էլեկտրոնային փոստով նաև ուղարկվել է Բրիտանական ամենախոշոր 10 թերթերին։

Շնորհակալություն նախապես,

Արթուր Արմին

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ համակարգող






Մեկնաբանություններ - 1

agob.k     12.10.2019 baronayk voj te miyayn juej anek betk a vrndek hayreniken ays sriqa bdutyun vot tavajanej hay Gogovurtin
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: