Հայերեն   English   Русский  

​Քանի որ վարսահարդարի թեման կրկին ակտուալ է, սիրով կիսում եմ ԱՄՆ վերջին այցի ժամանակ Նյու Յորքում վարսավիրանոց իմ այցի պատմությունը


Աննա Հակոբյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 349

Այն գտնվում էդ Մանհեթընի վրա, պատկանում էր հայի՝ Վարդան անունով, որը 40 տարի Նյու Յորքում վարսավիրանոց ունի եւ ինքն էլ իմ այցի պահին սպասարկում էր հաճախորդի։

Նրա որդին՝ Միկան, հարդարեց մազերս, Բիանկա անունով մի աղջիկ մեյքափ արեց։ Պարոն Վարդանը նրանցից պահանջում էր ինձ շատ գեղեցկացնել. “Make her beautiful, she is the First Lady of my country” համոզում էր նա։

Ուղղակի ցնցող է, երբ աշխարհի մյուս ծայրում հանդիպում ես այսպիսի հայի, կարեւոր չէ՝ ինչ կլինի. միեւնույնն է՝ դու քեզ վստահ ես զգում!!!

Լուսանկարներում կարող եք գտնել պարոն Վարդանին, նրա որդուն եւ Բիանկային:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: