Հայերեն   English   Русский  

Մեկնարկել են «Հյուսիս-հարավ»-ի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները


  
դիտումներ: 77

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ

մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները:

Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով: Ճանապարհահատվածի մանրամասն նախագծումը կիրականացնի միջազգային մրցույթում հաղթող ճանաչված իտալական «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերությունը:

Նախագծող կազմակերպության մասնագիտական թիմը նախորդ շաբաթ հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, ծանոթացրել նշված հատվածի նախագծման ընթացքի մանրամասներին, կատարել ճանապարհի վերակառուցման հետ կապված առաջարկներ։ Ըստ պայմանագրի՝ նախագծման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն 15 ամսվա ընթացքում։ Նախատեսվում է ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնել 2021-23 թվականներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: