Հայերեն   English   Русский  

Ամերիկացի սենատոր.«Կարևոր է, որ թույլ չտանք Թուրքիային ոչնչացնի մեր արժեքավոր դաշնակից քրդերին»


  
դիտումներ: 108

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհամը Twitter-ում կատարած գրառման մեջ ողջունել է նախագահ Դոնալդ Թրամփի` Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար Կոնգրեսի հետ միասին համագործակցելու որոշումը:

«Լավ որոշում է, որ Կոնգրեսի հետ միասին աշխատում եք Սիրիայում Թուրքիայի ագրեսիան կանխելու ուղղությամբ տնտեսական կոշտ պատժամիջոցներ սահմանելու հարցում»,-գրել է սենատորը:

Գրեհեմը հույս է հայտնել, որ կոնգրեսի երկու կուսակցություններն էլ կաջակցեն այս պատժամիջոցներին և շատ կարևոր է, որպեսզի թույլ չտան Թուրքիայի ագրեսիայի միջոցով ոչնչացվեն ԱՄՆ-ի արժեքավոր դաշնակից քրդերը և չնպաստեն «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման վերակենդանացմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: