Հայերեն   English   Русский  

Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ


  
դիտումներ: 129

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յասին Աքթայը արձագանքել է Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացմանը՝ դեպի սիրիական Մանբիչ և Քոբանի քաղաքներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի բանակը շարժվում է դեպի երկրի հյուսիս, որպեսզի կանխի Թուրքիայի զինված ուժերի առաջխաղացումը «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակներում։ Այս պահին, որոշ լրատվամիջոցներ նշում են, որ կառավարական ուժերը մտել են Մանբիչ։

«Եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը փորձեն մտնել Սիրիայի հյուսիսարևելք, ապա իր դիմաց կտեսնի Թուրքիային։ Երկու բանակի միջև կարող է բախում տեղի ունենալ»,- ասել է թուրք պաշտոնյան։ Վերջինս Սիրիայի կառավարական ուժերի մտադրության վերաբերյալ մի քանի գրառումներ է արել՝ պնդելով, որ նրանք չեն կարողանա կանգնեցնել Թուրքիայի բանակին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: