Հայերեն   English   Русский  

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հարձակման հետևանքով լրագրող է սպանվել. կան վիրավորներ (տեսանյութ)


  
դիտումներ: 128

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում սպանվել է 1 լրագրող, վիրավորվել 4-ը:

Քրդական աղբյուրի փոխանցմամբ` թուրքական բանակը հարձակվել է Քամիշլիից Սերեքանիյե գնացող քաղաքացիական ավտորաշարասյան ուղղությամբ, ինչի հետևանքով քրդական «Hawar» լրատվական գործակալության թղթակից Սեեդ Էհմեդը մահացել է, իսկ լրագրողներ Մեհմեթ Էքինջին, Էրսին Չաքսուն, Բիրջան Յըլդըզը և Ռոժբին Էքինը վիրավորվել են:

Նշվում է, որ ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով 11 խաղաղ բնակիչ է զոհվել: Վիրավորների թիվը անցնում է 70-ը:

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ Արդեն մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: