Հայերեն   English   Русский  

Արմավիրի ավտոկայանում 17-ամյա պատանին 15-ամյա դպրոցականի է դանակահարել


  
դիտումներ: 77

Արմավիր քաղաքում հոկտեմբերի 12-ին 15-ամյա պատանու են դանակահարել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Հոկտեմբերի 12-ին ժամը 12:00-ին Արմավիր բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ վնասվաքծներով` ծակած-կտրած վերքերով բուժօգնության է դիմել Մյասնիկյան գյուղի մի բնակիչ 2004 թվականին ծնված, ով հատնել է, որ վնասվածքներ ստացել է գյուղում վազելիս մետաղալարերի վրա վայր ընկնելու հետեւանքով: Ձեռնարկված օլպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ վերջինս վիճաբանության ընթացքում է դանակահարվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրան Արմավիր քաղաքի ավտոկայանի հարեւանությամբ վիճաբանության ժամանակ դանակահարել է Արմավիր քաղաքի մի բնակիչ` ծնված 2002 թվականին, ով ներկայացել է Ոստիկանության բաժին ժամը 19:00-ին եւ տվել ինքնախոստովանկան բացատրություն»,ժ հայտնբեցին Ոստիկանությունից:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: