Հայերեն   English   Русский  

Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ և բավարար ուժեղ չի լինելու. Արմեն Աշոտյան


  
դիտումներ: 98

Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այն, որ Հանրապետականը խանգարում է գործող իշխանություններին, տրամաբանական է և օբյեկտիվ։ Մենք ոչ միայն պահպանեցինք կուսակցությունը, այլև իշխանափոխության առաջին օրից, անգամ հիմա, արտախորհրդարանական կարգավիճակում, երկրի քաղաքական օրակարգի լրջագույն դերակատարներից ենք։

Զարմանալին այլ բան է։

Ոչ իշխանական թևում, որը երկար ժամանակ բաղկացած էր պայքարը մի օր չդադարեցրած Հանրապետականներից, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից և մի քանի հասարակական նախաձեռնություններից, առաջացել են նոր քաղաքական միավորներ, որոնց պարբերաբար թվում է, թե «նախկինները» իրենց խանգարում են։

Ասել եմ, և կրկնում եմ երկու հանգուցային թեզ՝

1. Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին»։

2. Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ եւ բավարար ուժեղ չի լինելու։

Մնացած ամեն ինչը՝ «от лукавого»։

Կարո՞ղ եք գործով ապացուցել հակառակը, խնդրեմ փորձեք, բայց առանց մեր հաշվին դիրքավորվելու ապարդյուն փորձերի։

Չե՞ք կարող, ուրեմն մարդա իր գործով թող զբաղվի եւ չխաթարի հնարավոր բնական կոնսոլիդացումը անպտուղ ամբիցիաներով»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: