Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը


  
դիտումներ: 241

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտեսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հայաստանում Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետո Մատուրանան (նստավայրը՝ Մոսկվա) և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները և պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Կողմերն անդրադարձ կատարեցին հայ-չիլիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Հայաստան-Չիլի տնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնակի ընդգծվեց ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները: Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալը նշեց, որ իր երկիրը մեծապես հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրմամբ և այս առնչությամբ բարձր է գնահատում ՀՀ դերակատարությունն ու աջակցությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: