Հայերեն   English   Русский  

Փաստաբանը պահանջում է պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար


  
դիտումներ: 239

«Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի փաստաբան Զարուհի Փոտանջյաը գրավոր դիմել է «Հայելի» ակումբի դեմ հարձակման գործը քննող քննիչին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով պաշտպանության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

«Քրեական գործով տուժող` Անժելա Թովմասյանի դիմումի հիմքում է ընկած գործով որպես կասկածյալներ ներգրավված` Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի, Հայկ Ստեփանյանի և նրանց անունից հանդես եկող Արտակ Գալստյանի ապատեղեկատվության ու զրպարտության տարածման միջոցով բռնության կոչերը, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտելու վերաբերյալ կրկին խուլիգանական գործողություններ կատարելու սպառնալիք պարունակող հայտարարությունները և մտադրությունները (տես` http://nt.am/am/news/273924/):

Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի համապատասխան դրույթներով պահանջում եմ` որոշում կայացնել պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին: Մասնավորապես` ձեռնարկել Անժելա Թովմասյանի անձնական անվտանգության ապահովումը, նրա բնակարանի և Երևանի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հայելի» ակումբի պահպանությունը»,–ասված է Փոստանջյանի տարածած հայտարարությունում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: