Հայերեն   English   Русский  

Նստած խոհանոցում դանակով նարինջ եմ կլպում, զոքանչս եկավ, մեկ էլ սայթաքեց, ընկավ դանակի վրա... և այդպես իրար հետևից ութ անգամ


Վահան Իշխանյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 194

analitik.am֊ը գրել էր որ Դավիթ Սանասարյանը երեխայի է վրաերթի ենթարկել և ամեն ինչ արել է որ պատահարը չգրանցվի ոստիկանությունում։

Սանասարյանը պատախանել է. «հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ»։

Իսկ այն բանից հետո երբ հրապարկվում է տեսագրությունը ուր վիրակապի մեջ 9֊ամյա երեխան և նրա մայրը պատմում են որ Դավիթ Սանասարյանը երեխային գցել է մեքենայի տակ, և հիվանդանոցում ռենտգենի 4 հազար դրամը մուծել ու էլ չի օգնել, իսկ իրենք արդեն 100հազար դրամ են ծախսել,
Սանասարյանը այս անգամ պատասխանում է «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։

— Ամբաստանյալ, պատմեք, ինչպես սպանվեց ձեր զոքանչը։
— Դե, նստած խոհանոցում դանակով նարինջ եմ կլպում, զոքանչս եկավ, մեկ էլ սայթաքեց, ընկավ դանակի վրա... և այդպես իրար հետևից ութ անգամ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: