Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Հրայր Թովմասյանի դեմ իշխանությունների պլան Բ-ն եւս անհիմն է. եթե կա խախտում, դա արել է Արա Բաբլոյանը


  
դիտումներ: 155

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ պայքարի պլան Բ-ով հնարավոր է ընթացք տա անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին,

սակայն իրավաբանները վստահեցնում են, որ այս դեպքում էլ գործ ունենք իրավական հետեւանքներ չառաջացնող գործընթացի հետ։

Հիշեցնենք, որ Բաբաջանյանի կարծիքով՝ «Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով»։ Իսկ հիմքում այն փաստն է դրված, որ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնից իր լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտ է հեռացել, որպեսզի Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ, մինչեւ Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, որպեսզի Թովմասյանի վրա տարածվի ոչ թե 2015-ին ընդունված Սահմանադրության դրույթը, այլ 2005 թվականինը։

Այդ դեպքում ՍԴ նախագահն ընտրվում էր ոչ թե 6 տարի ժամկետով, այլ մինչեւ 65 տարեկան դառնալը: Մինչդեռ իրավապահներն ասում են, որ Գագիկ Հարությունյանը ոչ թե ստիպողաբար է հեռացել պաշտոնից, որ մեկնաբանվի, թե Հրայր Թովմասյանը զավթել է ՍԴ նախագահությունը, այլ՝ կամովին։

Իսկ եթե նույնիսկ խախտում եղել է, ապա դա արել է ԱԺ նախագահը՝ չդադարեցնելով ԱԺ պատգամավորի լիազորությունները, որը մի քանի օր ե՛ւ պատգամավոր է եղել, ե՛ւ ՍԴ դատավոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: