Հայերեն   English   Русский  

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 28.5 հա տարածք


  
դիտումներ: 56

Հոկտեմբերի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 300 քմ, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 1.2 հա,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 400 քմ, Վարդաշատ գյուղում՝ 10 հա,

Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ 3000 քմ, 500 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 500 քմ, 1000 քմ, Քասախ գյուղում՝ 1 հա, Քանաքեռավան գյուղում՝ 1000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 2 հա, 900 քմ, 10 հա խոտածածկույթ և 20 ծառ,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 1000 քմ, 2 հա, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ 1 հա, Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: