Հայերեն   English   Русский  

Արտաշատի թիվ 5 դպրոցում սննդային թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


  
դիտումներ: 118

Արտաշատի թիվ 5 դպրոցում սննդային թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:

«Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ առողջապահության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ տեղում ձեռնարկվել ենմիջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստվածպիցցա։ Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար,ինչպես նաև նմուշներ են վերցվել դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից։ Միաժամանակ,դեպքի առնչությամբ աշխատանքներ են իրականացվում Սննդամթերքի անվտանգությանտեսչական մարմնի կողմից։ Դպրոցում դադարեցվել է պիցցայի վաճառքը։ Ներկայումսերեխաները ստանում են համապատասխան բժշկական օգնություն: Վերջիններս գանգատվում ենթուլությունից և սրտխառնոցից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: