Հայերեն   English   Русский  

Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Վիտալի Բալասանյանը


  
դիտումներ: 178

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ասաց, որ

ոմանց մոտ տպավորություն է, որ իր և Սերժ Սարգսյանի հանդիպումը հանցավոր քայլ է:

«Մենք ճանապարհ ենք անցել, ես բոլորի հետ էլ հանդիպում եմ: Երբ Սերժ Սարգսյանը գալիս է Արցախ, այցելում է մորը, կարող է մեր հանդիպումը լինի 1-2 անգամ:

Երբ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության և ես հանդիպել եմ Սերժ Սարգսյանին, նա ասել է՝ ամեն ինչ կանեք, որ Հայաստանի հետ չհակադրվեք, պետք է հարաբերությունները ջերմ պահեք: Երբևէ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը չի կարող ինձ ուղղորդել: Հիմա էլ Սերժ Սարգսյանը գտնվում է Արցախում, երեկ երեկոյան միասին ընթրել ենք: Քաղաքական որևէ հարց չենք քննարկում, հավատացեք»,-ասաց Բալասանյանը:

Իր և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարաբերությունների մասին խոսելիս՝ ասաց, որ ջերմ հարաբերությունների մեջ են:

Նրա խոսքով, երբ Վանեցյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, այցելել է Արցախ, ինքը եղել է ԱԽ քարտուղարը, հանդիպել են, հարցեր են քննարկել, մի կտոր հաց են կիսել:

«Իսկ հետո մենք քաղաքականությունից չենք խոսել»,-հավելեց Բալասանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: