Հայերեն   English   Русский  

​Էկվադորի նախագահը կատարեց ցուցարարների գլխավոր պահանջը


  
դիտումներ: 139

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն ընկրկեց՝ չեղարկելով թիվ 883 հրամանը, որը զանգվածային անկարգություններ էր հրահրել:

Հոկտեմբերի սկզբին երկրի ղեկավարը որոշեց, որ ժամանակն է կասեցնել սուբսիդիաների հատկացումը դիզելային վառելիքի և բենզինի համար: Դրանից հետո ավտոմեքենաների լիցքավորման կայանների գները բարձրացան 120 տոկոսով և ավելի: Երկրում բարձրացավ բողոքի ալիքը, իսկ մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների:

Անցած կիրակի՝ հոկտեմբերի 13-ին, ցույցերի կազմակերպիչները և իշխանությունները նստեցին բանակցությունների սեղանի շուրջը: Նախագահը համաձայնեց չեղարկել իր հրամանը, իսկ կառավարության գործողությունների հակառակորդները խոստացան դադարեցնել անհնազանդության ցույցերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: