Հայերեն   English   Русский  

​Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 66-ի


  
դիտումներ: 130

«Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը Ճապոնիայում հասել է 66-ի, ընդ որում 15 մարդ համարվում է անհետ կորած: Այդ մասին տեղեկացնում է NHK հեռուստակայանը:

Ըստ վերջին տվյալների՝ երկրում ջրի տակ է հայտնվել 10 հազար տուն, ավերվել է ևս 900 տուն:

Մինչ այս հաղորդում էին 53 զոհվածների 175 տուժածների մասին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիային պատուհասած տարերային աղետի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել երկրի կայսրին:

«Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,-ասված է հեռագրում:

.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: