Հայերեն   English   Русский  

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից


  
դիտումներ: 189

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։

Այս մասին Անկախին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Գրիգորի Հայրապետովին ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: