Հայերեն   English   Русский  

​Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ խախտել է ավանդույթը ծանր թագի պատճառով


  
դիտումներ: 208

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը առաջին անգամ խախտել է ավանդույթը և չի կրել Բրիտանական կայսրության թագը խորհրդարանի բացման ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է The Sun պարբերականը:

Ենթադրվում է, որ 1,3 կգ կշռող թագը շատ ծանր է 93-ամյա թագուհու համար: Ավանդական թագավորական խորհրդանիշը զարդարված է մի քանի հազար ադամանդներով, ինչպես նաև մարգարիտով, շափյուղայով և զմրուխտով:

բրիտանական թագը

Հաղորդվում է, որ Եղիսաբեթ Երկրորդը ծիսակարգի ժամանակ դրել է Գեորգ Վեցերորդի գլխազարդը: Կայսրության թագն այնուամենայնիվ տարել են խորհրդարան որպես թագուհու իշխանության խորհրդանիշ: Սպասավորները բարձիկի վրա ներս են տարել թագը թագուհու ճառից առաջ:

Դա թագուհու 65-րդ ճառն էր և առաջինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի օրոք: Եղիսաբեթ Երկրորդն իր կառավարության առաջնահերթությունը համարել է Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի հեռանալու ապահովումը հոկտեմբերի 31-ին: Նա խոստացել է, որ նախարարները կօգտվեն ԵՄ-ից դուրս գալու հնարավորություններից և «կաշխատեն Եվրոպական միության հետ նոր գործընկերությամբ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: