Հայերեն   English   Русский  

Աջակցություն՝ անասնապահությամբ զբաղվելու համար


  
դիտումներ: 84

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ,

ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի շահառուներին ամեն ամիս տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով:

Տրվում է նաև կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ. դրամ:

Անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցումը կազմում է առավելագույնը 230.0 հազ. դրամ: Անասնաբույժին յուրաքանչյուր ծրագրի մասով տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով:

Ծրագրի շահառուները կարող են ձեռք բերել`

ա) առնվազն մեկ հղի երինջ կամ հղի կով

բ) առնվազն երկու հղի խոզամայր

գ) առնվազն յոթ հղի մաքի

դ) առնվազն 150 վեց և ավելի ամսական վառեկ:

Զբաղվածության 2019 թ. պետական ծրագրով նախատեսված է ընդգրկել 50 մարդու, ինչի համար հատկացվել է 50 մլն. դրամ:

Այս պահի դրությամբ իրականացվել և ընթացքի մեջ է 35 ծրագիր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: