Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ն ավարտեց խաղաղապահ առաքելությունը Հաիթիում


  
դիտումներ: 93

ՄԱԿ-ը հայտարարեց Հաիթիում խաղաղապահ առաքելության ավարտի մասին, որն իրականացվել է 15 տարի: Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության մամլո ծառայությանը:

Հաղորդվում է, որ խաղաղապահ առաքելության փոխարեն Հաիթիի տարածքում կգործի ՄԱԿ-ի քաղաքական առաքելությունը, որի գլխավոր նպատակն է լինելու «առաջընթացի հետագա զարգացումը», այն, ինչ ձեռք են բերել իշխանությունները վերջին տարիներին: Կազմակերպությունը նշել է նաև առաքելության ավանդը ընտրությունների անցկացման և քվեարկության ժամանակ անվտանգության ապահովման գործում:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի առաքելությունը հաստատվել է Հաիթիում 2004 թ. հունիսի 1-ին: Այդ առաքելությունը ստեղծելու որոշումն ընդունվել է երկրի ներսում զինված հակամարտությունը սկսվելուց հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: