Հայերեն   English   Русский  

Ապագայում հայերը օգուտ կքաղեն մեր կրեատիվ մտածողությունից. Ռուբեն Վարդանյան


  
դիտումներ: 62

21-րդ դարում հայերը կլինեն ինտեգրման հիմնական տարրերից մեկը, և մեր պատմության ընթացքում մենք միշտ եղել ենք տարբեր քաղաքակրթությունները կապող օղակ: Այս մասին Գլոբալ ինովացիոն համաժողով 2019-ի բացման ժամանակ ասաց գործարար, Հայաստանի Գիտատեխնոլոգիական ֆորումի (FAST) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Ապագայում հայերը օգուտ կքաղեն մեր կրեատիվ մտածողությունից և հայերի ցանցից, որն ամենահզոր ակտիվներից մեկն է, որը կարող ենք ապագայում օգտագործել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ 21-րդ դարում կյանքի իմաստի մասին հարցերի պատասխանները գտնելու համար անհրաժեշտ է ապրել էկոհամակարգում, որում մարդը զարգանում է մասնագիտորեն եւ անձնական մակարդակում: «Մենք Հայաստանում այդպիսի էկոհամակարգ ենք կառուցում»,- նշել է նա:

«Տրանսֆորմացնելով ինտելեկտը» թեմայով Գլոբալ ինովացիոն երկրորդ համաժողովը՝ (Global Innovation Forum (GIF) on “Transforming Intelligence”) Հայաստանում մեկնարկել է հոկտեմբերի 16-ին՝ ամբողջ աշխարհից առաջատար գիտնականների մասնակցությամբ:

Համաժողովը կոչված է ուսումնասիրել արհեստական ինտելեկտի ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա՝ գիտական, տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսանկյունից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: