Հայերեն   English   Русский  

​Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան պահանջներ են ներկայացրել Լոնդոնին բրեքսիտի կապակցությամբ


  
դիտումներ: 128

Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործիչները տեղեկացրել են, որ բրեքսիտի հետ կապված տարաձայնությունները մնում են:

Այդ գնահատականը տրվել է «Գարդիանի» հրապարակումից հետո այն մասին, որ չորեքշաբթի՝ այսօր, կարող է հրապարակվել Եվրամիության հետ համաձայնագրի տեքստը:

Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունյոնիստական կուսակցության առաջնորդ նախօրեին հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, զրույցի արդյունքը՝ «հետագա աշխատանք է պահանջվում»:

Բրեքսիտի գլխավոր հակասություններից մեկը երկու Իռլանդիաների սահմանի հարցն է: Հյուսիսային Իռանդիայի, որը թագավորության կազմում է, և ինքնուրույն Իռլանդիայի Հանրապետության, որը մնում է Եվրամիության կազմում:

«Գարդիանի» տվյալներով՝ Լոնդոնը զիջումների կգնա Իռլանդիա կղզում մաքսային հսկողության մեխանիզմով:

Բրեքսիտի վերջնաժամկետի հետ կապված նորություններ հասան նաև Շոտլանդիայից, որը նախկինում դեմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն: Շոտլանդիան անկախություն է ուզում: Նրա կառավարությունը հայտնել է, որ Լոնդոնից երկրորդ հանրաքվեի թույլտվություն կխնդրի և դա կանի մինչև տարվա վերջը, որպեսզի քվեարկությունը կատարվի 2020 թվականին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: