Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ՊՆ-ի տվյալներով՝ Սիրիայի հյուսիսում 637 քուրդ զինյալ է սպանվել


  
դիտումներ: 105

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է հաղորդել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք հատվածում, քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած «Խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում քրդական կողմի զոհերի մասին:

Ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները վերահսկող քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) զոհերի թիվը հասել է 637-ի: Թուրքիայի բանակի ու նրա հետ գործակցող զինված խմբավորումների կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նշվում է նաև, որ թուրքական բանակը հոկտեմբերի 14-ի դրությամբ վերահսկողություն է հաստատել թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Թել Աբյադ ու Ռաս ալ-Այն քաղաքների վրա, ապա իր հետ գործակցող այժմ «Սիրիայի ազգային բանակ» անունը կրող նախկին «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորման ստորաբաժանումների հետ միասին շարժվել է դեպի Մանբիչ քաղաքի հարակից հատվածներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: