Հայերեն   English   Русский  

​Կատալոնիայում երկու օրում 70 իրավապահ է տուժել


  
դիտումներ: 239

Իրավապահ մարմինների առնվազն 72 աշխատակից է տուժել երկուշաբթի և երեքշաբթի ցույցերի ընթացքում՝ կապված այն կատալոնյան քաղաքական գործիչների նկատմամբ Իսպանիայի գերագույն դատարանի վճռի հետ, որոնք մասնակից են եղել 2017 թվականին անօրինական հանրաքվեի անցկացմանը:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով կառավարության հաղորդագրությանը:

Մինչ այս հաղորդում էին, որ բողոքի ցույցերը Կատալոնիայի մի շարք քաղաքներում ավարտվել են ոստիկանության հետ բախումներով և անկարգություններով, առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Բարսելոնայում, որտեղ հանրահավաքներին մասնակցել է 40 հազար մարդ: Ցուցարարները իրավապահների վրա տարբեր իրեր են շպրտել, քանդել են ցանկապատները, այրել են աղբարկղները, փորձել են ներխուժել Իսպանիայի կառավարության ներկայացուցչությունների շենքերը: Կատալոնիայի իրավապահ մարմինները (Mossos de Escuadra) մահակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել:

Ըստ վերջին տվյալների՝ հոկտեմբերի 15-16-ը անկարգությունների ընթացքում տուժել են Mossos de Escuadra-ի 54 աշխատակից և ազգային ոստիկանության 18 աշխատակից: Բացի այդ, բերման ենթարկվածների թիվը հասել է 50-ի (29 Բարսելոնայի երկրամասում, 14՝ Տառագոնայում և 8՝ Լյեյդում):

Մինչ այս հաղորդում էին, որ առնվազն 74 մարդ է տուժել երեքշաբթի Բարսելոնայում տեղի ունեցած ցույցերի և անկարգությունների ընթացքում:

Բողոքի ցույցերը Կատալոնիայում սկսվել են երկուշաբթի այն բանից հետո, երբ գերագույն դատարանը վճիռ կայացրեց կատալոնյան քաղաքական գործիչների վերաբերյալ 2017 թ. անօրինական անկախության հանրաքվեին մասնակցելու գործով: Անկարգությունների հետևանքով, որոնց էպիկենտրոնը դարձավ Բարսելոնայի օդանավակայանը, երկուշաբթի օրը տուժեցին 131 ցուցարար և մոտ 70 իրավապահ:

Վերջին երկու օրվա ընթացքում արմատականները փակում են ճանապարհները և երկաթուղիները: Երեքշաբթի առնվազն երկու մայրուղում բախումներ տեղի ունեցան արմատականների և ոստիկանության միջև: Մինչև հիմա մի քանի ճանապարհներ փակ են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: