Հայերեն   English   Русский  

Սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական և օտարերկրյա ավիաընկերությունները. Փաշինյան


  
դիտումներ: 85

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաեւ Բեռլինից Երևան:

Եվ որ ավելի կարևւոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ:

Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան և հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման:

Հիշեցնեմ, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ:

Հարկ եմ համարում հատուկ ընդծել, որ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական և օտարերկրյա ավիաընկերությունները: Առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: