Հայերեն   English   Русский  

​«Ես կխոսեմ միայն Թրամփի հետ». Էդողան


  
դիտումներ: 157

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր չէ քննարկել Սիրիայում մարտական գործողությունների դադարեցումը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Այդ մասին Թուրքիայի առաջնորդն այսօր հայտնել է Sky News հեռուստակայանի թղթակցին:

«Ես չեմ խոսի նրա հետ,- ասել է Թուրքիայի առաջնորդը՝ հավելելով, որ ամերիկյան պատվիրակությունը պետք է բանակցություններ վարի իր դիմացինների հետ, իսկ ինքը կխոսի միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:- Երբ այստեղ գա Թրամփը, այն ժամանակ էլ կխոսենք»:

Հարկ է նշել, որ մինչ այս Սպիտակ տան մամլո ծառայությունը հայտարարություն էր տարածել Փենսի և Էրդողանի պատրաստվող հանդիպման մասին: Հայտարարության մեջ նաև ասվում էր, որ ԱՄՆ փոխնախագահը հաղորդելու է ԱՄՆ-ի կոչը Թուրքիային Սիրիայում անհապաղ մարտական գործողությունները դադարեցնելու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: