Հայերեն   English   Русский  

Հրդեհ Զորավան գյուղում


  
դիտումներ: 221

Հոկտեմբերի 15-ին, ժամը 01:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի անասնագոմային համալիրի տարածքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավան գյուղի սկզբնամասում՝ բրիկետների արտադրամասի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:00-ին, մարվել՝ ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 18:12-ին:

Այրվել են մոտ 120 տ ծղոտ, տանիքի ազբո շիֆեր՝ մոտ 170 քմ, ջերմահարվել՝ բրիկետի արտադրման սարքավորումներ և հումքի աղաց: Տուժածներ չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ օժանդակ մեքենա՝ տրակտոր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: