Հայերեն   English   Русский  

​Այսօր ՀՀ Կառավարությունը հերթական նիստն է գումարել,ուղիղ


  
դիտումներ: 294

Օրակարգում 22 հարց կա, որից 17-ը՝ չզեկուցվող։ Գործադիրը, մասնավորապես, քննարկելու է՝

-Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրասիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը,

-«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին նախագիծը,

-Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին նախագիծը,

-Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: