Հայերեն   English   Русский  

Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ


ֆբ գրառում


  
դիտումներ: 63

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։

Վթարը վերացվել է։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար՝ Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ:
Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։
Վթարի պատճառներն ուսումնասիրվում են:
Կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: