Հայերեն   English   Русский  

Կապանում տունը մնացել է սողանքի տակ. ներսում ծեր ամուսիններ են


  
դիտումներ: 71

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում:

Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:

Առավոտյան կառավարության նիստում ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ տեղեկացրեց, որ խրճիթի նման տուն է եղել, սողանքը ծածկել է այդ տունը, որի մեջ ծեր ամուսիններ կան:

«Հիմա այնտեղ հողային աշխատանքներ են իրականացնում, մաքրում են: Թե այդ մարդիկ ողջ են, թե ոչ, չեմ կարող ասել, վերջում կպարզվի: Ասացին՝ շարժվող սողանք է, կարող է էլի մի քիչ գա, դրա համար տրակտորով դիմացը մաքրում են»,-ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: