Հայերեն   English   Русский  

Ապրիլյան սրացման հանգամանքները հետաքննող հանձնաժողով կկանչվի վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը


  
դիտումներ: 37

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ապրիլյան սրացման հանգամանքները հետաքննող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ

Հայաստանի վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյան այսօր ժամը 14:00-ին կկանչվի հանձնաժողով։

Հիշեցնենք, որ Կարապետյանը ապրիլյան թեժացման շրջանում զբաղեցրել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնը, հետո դարձել Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդը, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

Արշակ Կարապետյանը պաշտոնից հանվել է 2016 թվականի ապրիլին մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտից գրեթե անմիջապես հետո։ Բացի Կարապետյանից, այն ժամանակ իրենց պաշտոններից զրկվեցին պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, կապի զորքերի հրամանատար Կոմիտաս Մուրադյանը եւ աստիճանով ցածր այլ պաշտոնատար անձինք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: