Հայերեն   English   Русский  

Բժշկական մի շարք ծառայություններ կստանան հավելյալ ֆինանսավորում


  
դիտումներ: 54

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Կառավարության հերթական նիստում ընդունվեց որոշում,

որով վերաբաշխումներ կատարվեցին առողջապահության բյուջետային տողերում: Վերաբաշխման արդյունքում հետևյալ ծառայությունները կստանան հավելյալ ֆինանսավորում.

-Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ` 470 մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական բժշկական օգնության ծառայություններ` 250 մլն դրամ:

-Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններին կուղղվի 208 մլն դրամ, շտապ բժշկական օգնության ծառայություններին` 145, հեմոդիալիզի ծառայություններին` 80 և աղիքային ու այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններին` 80 մլն դրամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: