Հայերեն   English   Русский  

ԱԺ հանձնաժողովը չընդունեց զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին տրվող օգնությանն առնչվող նախագիծը


  
դիտումներ: 61

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին տրվող դրական օգնության վերաբերյալ նախագծին:

«Զինծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին սահմանված դեպքում տարվա ընթացքում կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ ՀՀ կառավարության սահմանված չափով: Ըստ օրենսգրքի համապատասխան մասի՝ զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները և ծնողները: Առաջարկում ենք, որ եթե հետագայում դատական կարգով կամ նոտարի միջոցով հաստատվի ազգակցական կապը՝ ամուսին կամ զավակ լինելու հանգամանքը, նույնպես կիրառվի նման միջոց: Եթե համապատասխան պետական մարմնում գրանցված չի եղել ամուսնությունը, բայց փաստացի ամուսիններ են և դա որևէ կերպ հաստատվել է նոտարով կամ դատարանով, ապա նույն գումարը կտրամադրվի քաղաքացիներին»,-ասաց Գորգիսյանն ու հավելեց՝ նույնը ծնող և զավակ հարաբերությունների դեպքում:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց կառավարության տեսակետը: Նա նշեց, որ այս կարգավորումը կհակասի ավելի բարձր իրավական ուժ ունեցող Ընտանեկան օրենսգրքին։ Կառավարությունը գտել է, որ փոփոխության անհրաժեշտություն չկա: Բալայանը նկատեց, որ փոփոխությունը կլինի հակաիրավական:

Նախագիծը հանձնաժողովում քվեարկությամբ ստացավ բացասական եզրակացություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: