Հայերեն   English   Русский  

​ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը


  
դիտումներ: 346

Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ավրորա ֆորումի շրջանակներում Երևանում տեղի ունեցած «Բարեփոխելով Աշխարհը»

կինոյի և հեռուստահաղորդումների առաջին փառատոնի հիմնադիր նախագահ, անվանի պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ ՄկՔենզիին, փառատոնի համանախագահողներ, «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսերներ Մոնթել Ուիլյամսին և Դին Քեյնին։

Ողջունելով հյուրերին նման ձևաչափով առաջին փառատոնի անցկացման կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց մարդու իրավունքների և մարդասիրական խնդիրների մասին բարձրաձայնող, մարդասիրական արժեքներ սփռող այսօրինակ նախաձեռնության գաղափարը: Նախարարն ընդգծեց Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքների խթանման, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղմանը և ներկայացրեց այդ ուղղությամբ Հայաստանի կողմից բազմակողմ հարթակներում իրականացվող քայլերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: