Հայերեն   English   Русский  

«Լորձը» իրականում անմահ է.նրա համար հիմնական վտանգները՝ լույսն ու երաշտն են


  
դիտումներ: 127

«Գարդիանը» հաղորդում է, որ Փարիզի գազանանոցը ցուցադրել է նախկինում անհայտ կենդանի մի օրգանիզմ՝ լորձնասունկ, որը սնկի նման է, բայց «իրեն կենդանու պես է պահում»:

Նրան անվանել են blob («կաթիլ», «լորձ») ինչպես 1958 թ.-իհամանուն The Blob ֆիլմը, որտեղ այլմոլորակային լորձը գրավում է Պենսիլվանիայի մի փոքրիկ քաղաք, խժռելով իր ճ անապարհին հանդիպած ամեն ինչ:

Գիտնականները բնութագրել են լորձնասնկին ինչպես «բնության գաղտնիքներից մեկը»: Այն չունի բերան, ստամոքս, աչքեր, սակայն կարողանում է հայտնաբերել կերակուրը և մարսել այն: Օրգանիզմը ունի 720 սեռ և ինքնաբուժման կարողություն: Եթե նրան կիսեն, ապա երկու րոպեում նորից կվերականգնվի:

Այդ «լորձը» ուղեղ չունի, բայց ինչպես նշում է Փարիզի բնագիտության պատմության թանգարանի տնօրեն՝ Դեվիդ Բրունոն այն ունակ է սովորելու: Օրինակ՝ օրգանիզմը կարողանում է դուրս գալ լաբիրինթոսից, իսկ եթե միացնենք երկու օրգանիզմ ապա մեկը կկարողանա իր «գիտելիքը» փոխանցել մյուսին: «Լորձը» չունի վերջույթներ, բայց նա կարողանում է ժամում 4 սմ արագությամբ տեղափոխվել:

«Լորձը» իրականում անմահ է: Նրա համար հիմնական վտանգները՝ լույսն ու երաշտն են, բայց այդ դեպքում էլ նա չի մեռնում, այլ ուղղակի քուն է մտնում: Բարենպաստ պայմանների վերականգնման դեպքում այն նորից արթնանում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: