Հայերեն   English   Русский  

​՛՛Ավրորան՛՛ հասավ Գյումրի և աշխարհին ասաց շնորհակալություն


  
դիտումներ: 185

Շուրջ 100 տարի անց Գյումրիում երեխաները շնորհակալություն հայտնեցին աշխարհին՝ փրկության ձեռք մեկնելու համար:

Ինչպես 20-րդ դարի սկզբին, ցեղասպանությունից փրկված հարյուրավոր որբ երեխաները Ալեքսանդրապոլի որբանոցում հաստատվելուց հետո լուսանկարի միջոցով շնորհակալություն էր հայտնել, այնպես էլ այսօր՝ ՛՛Ավրորա՛՛ ֆորումի շրջանակներում, Գյումրու կենտրոնական հրապարակում գյումրեցի հազարից ավելի դպրոցականներ, ՛՛Ավրորայի՛՛ բարի կամքի դեպանները, բարերարներն ու հյուրերը ՛՛Thank you, world՛՛ գրությունը կազմեցին ու ձեռքերը վեր պարզեցին: Այսպիսով շեշտադրվել է հումանիտար աջակցության և երախտագիտության խորհուրդների կարևորությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: