Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվել են դադարեցնել Անկարայի գործողությունը Սիրիայում


  
դիտումներ: 101

Համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ:

Դադարը կտևի 120 ժամ: Կանխատեսվում է, որ այդ ընթացքում քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) կկարողանան հեռանալ գործողության շրջանից: Փենսը հայտնել է, որ երբ քրդերը լքեն այդ գոտին, Թուրքիան կավարտի իր ռազմական գործողությունը:

Այդ գործողությունների դիմաց Վաշինգտոնը փուլ առ փուլ կվերացնի Անկարայաի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Փենսի խոսքով՝ ԱՄՆ-ն ուրիշ զիջումներ չի արել Թուրքիային:

Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ճշտում է արել, որ գործողության վերջնական դադարեցման մասին խոսք կլինի միայն այն ժամանակ, երբ YPG-ի ստորաբաժանումները հինգ օրվա ընթացքում կլքեն 30-կիլոմետրանոց «անվտանգության գոտու» սահմանները:

Մանրամասն տե՛ս այստեղ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: